ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ

Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
25.01.2021 | 21:44

Ինձ բնավ չի հետաքրքրում, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ինչու և ինչ հիմնավորմամբ է նշանակվելու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Նույն հաջողությամբ չէր հետաքրքրի, եթե Ամերիկա գործուղվեր, ասենք, հանրակրթական որևէ դպրոցի անգլերենի ուսուցիչ:

Եվ, առհասարակ, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ: Վաղուց, շատ վաղուց (այնքան վաղուց, երբ այսօրվա «անհանգստացողները» «դմփ-դմփ-հու» էին գոռում) հասկացել ու ընկալել եմ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումների ու նշանակումների մեջ տրամաբանություն փնտրել պետք չէ: Facebook-ում վայնասուն է, և հատկապես ընդդիմադիրները, թուր ու թվանքն առած, ընկել են Մակունցի հետևից, թե «ո՞ր արժանիքիդ կամ գիտելիքիդ համար ես դեսպան նշանակվում»:

Ընդդիմադիրները, փաստորեն, Փաշինյանի հրաժարականի հարցը, որ ըստ իրենց՝ ամենաառաջնայինն է, երկրորդում են դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցին: Օրեր առաջ էլ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու ժամանակ էին հավաքվել ԱԺ-ի ծառայողական մուտքի մոտ: Եվ ի՞նչ արեցին ընդդիմադիր 17 ուժերի ներկայացուցիչները. մի քանի ելույթ ունեցան ու տուն գնացին… Լիլիթ Մակունցը, գուցե, չի համատասխանում այդ պաշտոնին, գուցե՝ համապատասխանում է, այդ մասով դարակազմիկ վերլուծություն անել չեմ պատրաստվում: Հանգամանքը, որ Փաշինյանի որոշումների ու նշանակումների մեջ տրամաբանություն փտրել պետք չէ, ինձ համար աքսիոմի պես է, ապացուցման կարիք չունի: Եվ, այո, ցավալի է, որ ընդդիմադիրները, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում են Մակունցի հնարավոր նշանակումը: Եթե նույն խանդավառությամբ Փաշինյանի հրաժարականի հարցն օրակարգում պահեին, հիմա վաղուց արդյունք էին գրանցել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 83494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ